«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Սինձի Կագավան կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», հաղորդում է Kicker-ը:
25-ամյա ճապոնացուն Բունդեսլիգա վերադարձնելու միտքը պատկանում է գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Գերմանացի մասնագետն արդեն դիմել է «Բորուսիա»-ի ղեկավարությանը և խնդրել շարունակել Կագավայի տրանսֆերը ձեռք բերելու գործընթացը:
Հիշեցնենք, որ Կագավան դորտմունդցիների կազմում ավելի վաղ ելույթ է ունեցել 2010-2012թթ., բայց, տեղափոխվելով Մառախլապատ Ալբիոն, չի կարողանում իրեն դրսևորել լավագույն կողմերով:
Ճապոնացի ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման` դառնալով 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:





































