Մեր օրենսդրության համաձայն ՀՀ նախագահն իրավունք ունի չստորագրել իրեն ուղարկված օրենքը և այն ուղարկի ՍԴ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տող օրենքին և դրա վերաբերյալ «Վերնատան» հայտարարությանը:
Այդ դեպքում, ըստ նրա, ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, թե արդյոք այն համապատասխանում է Սահմանադրությանը, թե ոչ. «Նախագահը կուղարկի ՍԴ, թե ոչ, դա նախագահի լիարժեք իրավունքն է: Եթե այդպիսի որոշում կայացնի, կարծում եմ՝ բոլորս տեղյակ կլինենք»: