Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղը:
«ինձ համար միշտ երջանկություն է խաղալ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում: Հաճելի է Մադրիդ ժամանել այնպիսի թիմի հետ, ինչպիսին «Բավարիա»-ն է: Պետք է հասնել ցանկալի արդյունքի:
Իմ վիճակագրությունը «Սանտիագո Բեռնաբեո»-ում կապված է այլ ակումբի, ժամանակահատվածի ու իրավիճակի հետ, որը կապ չունի «Բավարիա»-ի հետ:
«Ռեալ»-ը յուրահատուկ ակումբ է, անկախ այն հանգամանքից՝ ով է այն գլխավորում, ով է խաղում թիմում: Այն մեր ամենաուժեղ հակառակորդներից մեկն է, որը միշտ հասնում է մինչև կիսաեզրափակիչ:
Չպետք է ազատություն տալ հատկապես Բեյլին, Բենզեմային, Դի Մարիային ու Ռոնալդուն, քանի որ այդ դեպքում նրանք ուղղակի կարող են ոչնչացնել «Բավարիա»-ին»,- հայտարարել է Գվարդիոլան:





































