«Մարդը, որը տասը տարի եղել է երկրի թիվ մեկ պաշտոնյան, ահռելի հարստություն է կուտակել, մտածել է, որ միշտ վայելելու է այդ հարստությունը, միշտ ինքը օրիանավոր և արդար է եղել և վերջապես, իր հետ աշխատել են բազմաթիվ մարդիկ, բիզնեսներ են հորինել ինքը և իր ընտանիքը, այդ բիզնեսների մեջ ներգրաված են բազմաթիվ մարդիկ, որոնք որ պետք է ծանր տանեին այս մեղադրանքը»,-մեզ հետ զրույցում նշեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հայտարարությանը:
Նրա խոսքով՝ կազմակերպիչները պետք է մտահոգվեն, որ անարդյունավետ մեթոդներով փորձում են ազդել հանրային ընկալումների վրա:








































