Երեք տասնամյակ անց Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը վերստեղծել են արքայադուստր Դիանայի և Չարլզի լուսանկարը: Այս մասին հայտնում է Time-ը:
Թագավորական զույգը լուսանկարվել է Ավստրալիայի Ուլուրու լեռնազանգվածի մոտ՝ Նոր Զելանդիա և Ավստրալիա կատարած իրենց 3-շաբաթյա ուղևորության ժամանակ: 31 տարի առաջ նույն վայրում լուսանկարվել էին Ուիլյամի ծնողները:
Քեյթը, ինչպես միշտ, փայլել է իր հագուկապով: Նա եղել է բրիտանական նորաձևության տան զգեստով:














































