Շվեդական Skandinaviska Enskilda Banken (SEB) բանկը կասկածի տակ է առնվել Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում փողերի լվացման մեջ: Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, Շվեդիայի բանկային վերահսկողական մարմինը հայտարարել է «թերությունների և թույլ կողմերի» հայտնաբերման մասին SEB-ի՝ մերձբալթյան մասնաճյուղերում ապօրինի եկամուտների օրինականացման դեմ ուղղված ներքին քաղաքականության մեջ։
Հետաքննությունն իրականացվում է Վիլնյուսում, Ռիգայում և Տալլինում ֆինանսական տեսչությունների հետ համագործակցությամբ, այն նախատեսվում է ավարտին հասցնել մինչև մարտ:
Եթե կասկածներն ապացուցվեն, ապա բանկին սպառնում են դրամական տուգանքներ, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Այս հայտարարությունից հետո SEB-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան հինգ տոկոսով:









































