Քենիական Masai Mara արգելոցում զբոսաշրջիկները ականատես են եղել ընձառյուծի կողմից տափաստանային կատվի որսին: Տեսանյութը, որը նկարահանվել է ականատեսի կողմից, հայտնվել է Maasai Sightings-ի YouTube-ալիքում:
Ընձառյուծին հաջողվում է աննկատ մոտենալ տափաստանային կատվին, որն անհոգ ինչ-որ բան էր նայում գետնի վրա: Հայտնվելով զոհի մոտ՝ գիշատիչը ցատկում է որսի վրա և հեշտությամբ հոշոտում այն:
Հայտնի է, որ ըձառյուծները գերադասում են ցանկացած կենդանու, որը նրանցից փոքր է, թռչուններից մինչև պիթոններ:
Տափաստանային կատուները հանդիպում են Աֆրիկայի, Ասիայի, Անդրկովկասի և Ղազախստանի տափաստանային, անապատային և լեռնային շրջաններում: Դրանց մարմնի երկարությունը 45-ից 75 սմ է, չհաշված պոչը, որը մինչև 38 սմ երկարություն ունի: Այս կենդանիները կշռում են 3- 6.5 կիլոգրամ և սնվում են մկներով, առնետներով և այլ փոքր կաթնասուներով:









































