ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանի և Հայկ Բաբուխանյանը Ճանապարհային երթևեկլության անվտանգության մասին օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ էին հանդես եկել: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ընդունելի համարելով պատգամավորների ներկայացրած որոշ նկատառումներ՝ իրենք առաջարկում են պատգամավորներին աշխատաել կառավարության հետ՝ մեկ միասնական փաթեթով բոլոր հարաբերությունները կարգավորելու համար օրենսդրական փոփոխություններ ներկայացնելու համար, քանի որ կառավարությունն արդեն իսկ աշխատում է նման փաթեթի վրա;
Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը առաջարկել էին նաև ներկայացնել փոփոխություններ կատարել Թրաֆիկինգի դեմ պայքարին վերաբերող օրենսդրությունում, որի դեպքում ևս Վլադիմիր Գասպարյանն առաջարկեց պատգամավորներին աշխատել կառավարության հետ:












































