Բաքվում ԱՄՆ դեսպանության մամլո ծառայությունը Turan գործակալության հարցմանն ի պատասխան՝ մեկնաբանել է ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մենք անհանգստացած ենք Թուրքիայից Ռաուֆ Միրկադիրովի անսպասելի արտաքսմամբ և Բաքու ժամանելուն պես նրա ձերբակալությամբ:
Մենք նաև անհանգստացած ենք պնդումներով, որ նրա ձերբակալությունը կարող է կապված լինել Ադրբեջանի կառավարության հասցեին քննադատական հրապարակումների կամ քաղաքացիական հասարակության աշխատանքին նրա մասնակցության հետ՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը:
Նման կապերը կարևոր են վստահության ձևավորման համար, որոնք օգնում են երկու կողմերին պատրաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասվում է դեսպանության մամլո ծառայության պատասխանում:











































