Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն վստահ է, որ Յուրգեն Կլոպը կարող է Ռոբերտ Լևանդովսկիին արժանի փոխարինող գտնել: Հիշեցնենք` Լեհաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով Մյունխենի «Բավարիա»- կտեղափոխվի առաջիկա ամռանը:
«Նախկինում, երբ Նուրի Շահինը «Ռեալ» տեղափոխվեց, հայտարարում էինք, որ դժվար կլինի: Այնուհետև խոսում էինք Շինջի Կագավային կորցնելու մասին: Բայց, ինչպես տեսնում եք, ամեն ինչ կարգին է: Իհարկե, մենք չենք կարող Լևադովսկիին Լևանդովսկիով փոխարինել: Բայց վստահեցնում եմ, որ հարձակման գիծը կշարունակի նորմալ գործել և խնդիրներ չի ունենա:
Մեր թիմը գլխավորում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Նա կգտնի ճիշտ լուծումը»,- Bild-ը մեջբերում է Վացկեի խոսքերը:









































