Միլանի «Ինտեր»-ի պատվավոր նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, որ ակումբը կցանկանար վերադարձնել նախկին գլխավոր մարզչին` Ժոզե Մոուրինյոյին: Մորատին նշել է, որ պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ թիմը կարող է մեծ հաջողությունների հասնել:
Հիշեցնենք` Մոուրինյոն գլխավորել է «Ինտեր»-ը 2008-2010 թվականներին: Թիմի հետ նա երկու անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, նվաճել երկրի գավաթը և սուպերգավաթը, ինչպես նաև դարձել Չեմպիոնների Լիգայի գավաթակիր:
«Հաճախ եմ մտածում, որ մենք պետք է վերադարձնենք Ժոզե Մոուրինյոյին, ոչ թե նոր ֆուտբոլիստների տրանսֆերենր գնենք»,- Football Italia-ն մեջբերում է Մորատիի խոսքերը:





































