Ամերիկացի դերասանուհի և մոդել Շառլիզ Թերոնը NPR պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է մայրը գնդակահարել իր հորը:
Մի օր, երբ դերասանուհին 15 տարեկան էր, նրա ալկոհոլիկ հայրը՝ Չարլզ Թերոնը, տուն է վերադարձել հրացանը ձեռքին՝ ծայրահեղ հարբած վիճակում: Մոդելի մայրը՝ Գերդան, դստեր հետ թաքնվել է ննջասենյակում, ուր փորձել է ներխուժել հայրը: Այնուհետև նա երեք անգամ կրակել է սենյակի դռանը: «Ոչ մի գնդակ մեզ չի դիպել, ինչն իսկական հրաշք էր»,- հիշել է դերասանուհին: Կինը, ելնելով ինքնապաշտպանությունից, գնդակահարել է իր ամուսնուն:
Դերասանուհին հորը հիշում է որպես հիվանդ մարդու: Նրա խոսքերով, ընտանիքում իրավիճակն անհույս էր: «Բայց ես չեմ ամաչում խոսել այդ մասին, ինչքան շատ ենք խոսում մենք այդ մասին, այնքան գիտակցում ենք, որ մենք մենակ չենք»,- խոստովանել է Թերոնը:
Դերասանուհի Շառլիզ Թերոնը մեծացել է ՀԱՀ-ի Յոհանեսբուրգ քաղաքի մոտակայքում գտնվող ֆերմայում: Նրա ծնողները ճանապարհաշինարարական ընկերություն ունեին, որը ղեկավարում էր Գերդա Թերոնը: Երկար ժամանակ նա թաքցրել է իր հոր մահվան իրական պատճառը՝ նշելով, որ նա ավտովթարի զոհ է դարձել:










































