Sunday, 21 06 2026
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո

Դեսպան Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի նախագահին

Սլովակիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն (նստավայրը՝ Վիեննա) դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային (Zuzana Čaputová): Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Զուզանա Չապուտովան շնորհավորեց Արմեն Պապիկյանին Սլովակիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Սլովակիայի նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցությանը:

Դեսպան Պապիկյանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ պատրաստ է առավել ջանքեր ներդնել հայ-սլովակյան համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: ՀՀ դեսպանը կարևորեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատումը:

Կողմերն անդրադարձան Հայաստանի և Սլովակիայի միջև խորհրդարանական համագործակցության հետագա խթանմանը, այդ թվում՝ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցությանը: ՀՀ դեսպանն օգտվելով առիթից՝ ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Սլովակիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ հիշատակելով 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունված բանաձևը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության հեռանկարներին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում շարունակել երկխոսությունը Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում Արմեն Պապիկյանն ու Զուզանա Չապուտովան մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության շուրջ: Դեսպան Պապիկյանը համառոտ ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները:

Դեսպան Պապիկյանը ողջունեց Սլովակիայի որոշումը Հայաստանում Սլովակիայի դեսպանություն բացելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև փոխգործակցության առավել ընդլայնմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում