Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների կողմից Դիարբեքիրի Սիլվան շրջանում 13 թուրք զինծառայողներին սպանելու լուրը.
«Ե՛վ ահաբեկչական կազմակերպությունները, և՛ համայն աշխարհը պետք է իմանան, որ մեր պետությունը երբեք չի խոնարհվի սպառնալիքների, շանտաժի ու նմանատիպ բռնության առջև»։
Գյուլը նաև ցավակցել է թուրք ժողովրդին, Թուրքիայի զինված ուժերին ու զոհվածների հարազատներին։
Հիշեցնենք, որ ողջ Թուրքիան շոկային վիճակում է հայտնվել PKK-ի կողմից 13 թուրք զինծառայողների սպանության պատճառով։











































