«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեսքեյ Միլերի և OMV ընկերության գլխավոր տնօրեն Գերհարդ Ռոյսի հանդիպման ժամանակ քննարկվել է մինչև Ավստրիա «Հարավային հոսք» գազատարի կառուցումը: Այս մասին ասվում է ռուսական ընկերության հաղորդագրությունում:
««Հարավային հոսք» նախագծի օպտիմիզացման նպատակներով և հաշվի առնելով «Գազպրոմ»-ի արդեն ունեցած պայմանագրերը, մենք համաձայնել ենք ավստրիական կողմի առաջարկության հետ հնարավորություններ մշակել միջկառավարական համաձայնությունների շրջանակում՝ Սլովենիայում գազատարի կառուցման աշխատանքներին զուգահեռ»,- ասել է Միլերը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ավստրիա գազի մատակարարման հարցը:











































