Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները (ԴԺՀ) Ուկրաինային առաջարկել են քննարկել Սահմանադրության հնարավոր փոփոխությունները` Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհելու հարցով: Այս մասին հայտարարել է ԴԺՀ Արտաքին գործերի նախարարության ղեկավար Նատալյա Նիկոնորովան՝ հայտնում է Դոնեցկի լրատվական գործակալությունը:
Գերատեսչությունը նշել է, որ ուկրաինական օրենսդրության փոփոխությունները չեն կարող ենթակա լինել սակարկության, քանի որ խոսքը տարածաշրջանում խաղաղության մասին է: Հատուկ կարգավիճակի հարցը շատ կարևոր է Դոնբասի և Ուկրաինայի հետագա խաղաղ գոյակցության համար, կարծում է Նիկոնորովան: Նա շեշտել է, որ հիմնական օրենքի՝ Կիևի կողմից միակողմանի փոփոխության դեպքում փոփոխությունները չեն ճանաչվի ԴԺՀ-ի իշխանությունների կողմից:
«Ուկրաինայի Սահմանադրության միակողմանի չհամաձայնեցված փոփոխությունները չեն կարող ճանաչվել որպես մի շարք միջոցառումների իրականացում և հանդիսանում են պայմանավորվածությունների ուղղակի և բռնի խախտում», – ասել է քաղաքական գործիչը: