ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ուկրաինային գողացված ակտիվները վերադարձնելու հարցում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում: ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն այդ նպատակների համար պատրաստ է Ուկրաինային 15 մլն դոլար հատկացնել, գրում է ITAR-TASS-ը:
«Այս ամիս ԱՄՆ գլխավոր դատախազը ուկրաինական ակտիվները վերադարձնելու վերաբերյալ միջազգային ֆորումի կազմակերպիչներից մեկը կլինի»,- ասել է Բայդենը:












































