Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Ռեալ»-ի դեմ հանդիպման նախօրեին խոսել է իր սպասելիքների մասին:
«Կարևոր է խաղը անցկացնել այնպիսի մակարդակի վրա, որով մենք խաղացել ենք Չեմպիոնների լիգայի գավաթի ասյ խաղարկության նախորդ հանդիպումներում: Մենք պետք է անթերի գործենք և մենք ունակ ենք դրան:
Ես վստահ եմ, որ Քրիշտիանու Ռոնալդուն կխաղա: Նա իր թիմին լրացուցիչ մակարդակ է ապահովում:
Այս խաղում մենք պետք է զգոն և հավաքված լինենք: Եթե մենք նույնիսկ 15 րոպե անջատվենք, կարող ենք 2-3 գոլ բաց թողնել, և ամեն ինչ ավարտված կհամարվի»,- հոլանդացու խոսքերն է փոխանցում «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ռեալ» – «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 23-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:







































