«Ներողամիտ ենք, եթե կառավարությունը որպես սեփական աշխատանքի արդյունք է դիտարկում գնանկումը: Կառավարության դերը որոշ չափով կա, բայց դա (խմբ. ներկայում դիտվող գնանկումը) բնական երևույթ է, մեր հողը հարուստ է, կլիման այնպիսին է, որ մեծ քանակությամբ գյուղմթերքներ են աճում և, բնականաբար, մթերքի գները նվազում են»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով, մթերքի գների ներկայում դիտվող անկումը պայմանավորված է ավելի շատ բնական պատճառներով և գյուղական բնակչության ջանքերով, քան՝ կառավարության:
«Խնդիրը գյուղացիներին աջակցելն է, նպատակային աջակցելը, որպեսզի կարճաժամկետ վարկերը լինեն մատչելի և, եթե մեկն արդարացնում է իրեն, ավելի մեծ չափերով և ավելի շատ վարկեր տան: Դա կնպաստի նաև գյուղերից ահռելի արտահոսքը կանխելուն»,- նշեց Ա. Պողոսյանը՝ զուտ կառավարության դերը գների անկման մեջ գնահատելով ընդամենը 20-30%:











































