Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

Ֆինանսավորումն ու աջակցությունը՝ Մոսկվայից. Ում հետ են հանդիպել Վանեցյանն ու Ղազինյանը Մոսկվայում

«Առաջին լրատվական»-ը նախօրեին գրել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ակտիվ հանդիպումների ու բանակցությունների մեջ է տարբեր անհատների ու կուսակցությունների հետ: Գրել էինք, որ վերջերս Վանեցյանը հանդիպել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի հետ: Նա վերջերս իր հարցազրույցներից մեկում չէր հերքել Վանեցյանի հետ հանդիպումը և ներքաղաքական հարցերի շուրջ քննարկումները:

Մեր տեղեկություններով՝ Արթուր Վանեցյանն ու Արթուր Ղազինյանը միասին եղել են նաև Մոսկվայում: Նույն տեղեկությունների համաձայն՝ վերջիններս Մոսկվայում ակտիվ հանդիպումներ են ունեցել հայտնի հայ միլիարդատերերի հետ, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանի, Կամո Ավագումյանի և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի:

Նշենք, որ Կամո Ավագումյանը ղարաբաղյան կլանի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է, ով ջերմ հարաբերությունների մեջ է ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների հետ, միաժամանակ նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Լևոն Հայրապետյանի մահից հետո Ավագումյանը որոշիչ տեղ է զբաղեցնում Մոսկվայում ապրող ղարաբաղյան կլանի մեծահարուստների շրջանում: Վերջինս «Ավիլոն» ընկերության սեփականատերն է, որը ՌԴ-ում գերմանական «Մերսեդես բենց» մակնիշի պաշտոնական ներկայացուցիչն է:

Հանդիպումների ընթացքում Ղազինյանը և Վանեցյանը ներկայացրել են իրենց պլանները, մասնավորապես, որ ցանկանում են մուտք գործել ակտիվ քաղաքականություն: Հանդիպման ժամանակ քննարկված հարցերից մեկն էլ եղել է ֆինանսավորման հետ կապված հարցերը: Քննարկվել է ռուսաստանաբնակ մեծահարուստների ֆինանսական աջակցության նպատակահարմարությունը:

Մեր աղբյուրների համաձայն՝ հանդիպումը բարեհաջող է ավարտվել: Մոսկվաբնակ միլիարդատերերը տվել են իրենց համաձայնությունը ձևավորվելիք պլատֆորմի ֆինանսավորման հարցում, ինչպես նաև համաձայնել են օգտագործել իրենց ռուսաստանյան կապերը: Վանեցյանն առանց այդ էլ, լինելով ռուսական ԿԳԲ-ի ֆիլյալ հանդիսացող Հայաստանի ԱԱԾ տնօրեն, արդեն իսկ որոշակի ճանաչում, կապեր ունի ՌԴ որոշ շրջանակներում, որը, ըստ նրա, կարող է լայն հնարավորություն ընձեռել հետագայում ՀՀ քաղաքական դաշտում դերակատարություն ունենալու հարցում:

Ուշագրավ է, որ Արթուր Ղազինյանը իր հարցազրույցում ասել է, որ Վանեցյանի հետ պատահաբար օդանավակայանում են հանդիպել և առիթը օգտագործել են որոշ հարցեր քննարկելու համար: Այդ հանդիպումը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, բնավ էլ պատահական չի եղել: Նրանք վերադառնալիս են եղել հենց Մոսկվայից՝ վերը նշված հանդիպումները ավարտելուց հետո:

Հատկանշական է, որ Ա. Վանեցյանը վերջերս գրանցել է հիմնադրամ, որը ֆինանսավորելու է տարբեր դրամաշնորհային ծրագրեր՝ նպատակ ունենալով այդկերպ իրենց կողմը ներգրավել շահագրգիռ քաղհասարակության լայն զանգվածի, որն անտեսված է ներկայիս իշխանությունների կողմից, իսկ դրանց քանակը բավականին մեծ է:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ՌԴ-ում բնակվող հայ միլիարդատերերը չեն համակերպվում ՀՀ-ում իրենց ենթակա իշխանություն չունենալու հանգամանքի հետ և ամեն կերպ փորձում են հնարավորություն գտնել թափանցելու հայաստանյան քաղաքական դաշտ և պառակտումներ մտցնելու այդ դաշտում:

Մեր տեղեկություններով՝ տրամադրվող ֆինանսավորման որոշակի մասն առաջիկայում ուղղվելու է իշխանություններից դժգոհությունների նոր օջախների բորբոքմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում