«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Ընկերությունը պահանջում է զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնել, բռնագանձել գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումար և նախապես վարված պետական տուրքի գումար:
Գործը մակագրված է դատավոր Մեխակ Գևորգյանին: