Ապստամբների կողմից իրականացված զանգվածային էթնիկ զտումներից հետո Հարավային Սուդանի հյուսիսում տեղակայված ՄԱԿ-ի բազայում թաքնված խաղաղ բնակիչների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 23 հազարի: Այս մասին ասել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) մամլո քարտուղար Քրիստոֆ Բուլերակը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ դա ստեղծում է չափազանց լուրջ խնդիրներ գերբեռնված բազայի բնակչության համար: Յուրաքանչյուր մարդ օրական ընդամենը 1 լիտր ջուր է ստանում:
Նա նշել է, որ եթե ֆինանսավորումը չավելացվի, 250 հազար երեխաներ մինչ տարեվերջ սննդամթերքի սուր սղություն կզգան:
Բուլերակը հայտնել է, որ աֆրիկյան երկրում օգնության ցուցաբեման համար խնդրած 38 մլն դոլարից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը դոնոր երկրներից ընդամենը 4.6 միլիոն դոլար է ստացել:
Նրա խոսքով՝ հարձակումները խաղաղ բնակիչների վրա այդ հանձնարարությունն ավելի են բարդացնում:
Ընդհանուր առմամբ՝ մոտ 11 մլն բնակչություն ունեցող Հարավային Սուդանում 3.7 մլն մարդու սննդի անվտանգությունը գտվում է սպառնալիքի տակ, որից 740 հազարը երեխաներ են:







































