Friday, 26 04 2024
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին

Հայ-ռուսական հարաբերություններում կա դրական դինամիկա, բայց եթե դրանք փայլուն լինեին, երկու նախկին պաշտոնյաները կարտահանձնվեին

Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան ծավալուն հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին և ամփոփել հայ-ռուսական հարաբերությունների անցնող տարին։ Մի շարք աղմկահարույց հայտարարություններով հայտնի Զախարովան դրական է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլը և համաձայնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հայտնած այն դիտարկմանը, որ երկկողմ հարաբերություններում կա դրական դինամիկա: «Ինչ վերաբերում է ընթացիկ տարին ամփոփելուն, ապա, կարծում եմ, կարելի է համաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գնահատականին, որ վերջին ամիսներին «նոր դինամիկա» է ի հայտ եկել ռուս-հայկական երկխոսության մեջ, և համոզված եմ, որ այդ դինամիկան կամրապնդվի հաջորդ տարվա ընթացքում: Առանձնահատուկ ընդգծում եմ Վլադիմիր Պուտինի հրավերը Նիկոլ Փաշինյանին՝ 2020 թվականին պաշտոնական այցով Ռուսաստան ժամանելու հետ կապված, ինչպես նաև Հայաստանի առաջնորդի համաձայնությունը՝ գալու Մոսկվա և մասնակցելու Հաղթանակի 75-րդ տարեդարձի հանդիսավոր տոնակատարությանը: Առկա է նաև Սերգեյ Լավրովի հրավերը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ պատասխան այցով Ռուսաստան ժամանելու հետ կապված»,- նշել է նա։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ հեղափոխության ճանապարհով իշխանության եկած ուժի նկատմամբ սկզբնական շրջանում Ռուսաստանում վստահություն չկար: «Ընդհանրապես Ռուսաստանը չի վստահում նման ձևով իշխանության եկած ուժերին։ Դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որը դրսևորվել է տարբեր երկրներում գունավոր հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած ուժերի նկատմամբ. դա յուրահատուկ չէր Հայաստանի համար։ Հատկապես երբ Յուրի Խաչատուրովի հարցը բարձրացավ, Հայաստանի իշխանական վերնախավում շատ էին այն գործիչները, որոնց մամուլը սորոսական է անվանում, և դա անվստահություն էր ներշնչում։ Իհարկե, վարչապետը իր բազմաթիվ հայտարարություններում այս ընթացքում հավատարմություն է ցուցաբերել Ռուսաստանին ու անձամբ Պուտինին. այդպիսով որոշ հարցեր չեզոքացվեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Բադալյանն ընդգծեց. «Երբեք չպետք է արտաքին քաղաքականությանը կամ դիվանագիտությանը նայել արտաքին հայտարարությունների կոնտեքստից ելնելով։ Կարող է մի բան հայտարարեն, այլ բան անեն։ Կան այդպիսի բազմաթիվ օրինակներ, երբ խոսվում է երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների մասին, սակայն «տակից» ամբողջությամբ այլ գործընթացներ են իրականացվում։ Դրա օրինակը նաև եղել է հայ-ռուսական հարաբերություններում»։

Փորձագետը նաև արձանագրում է, որ Ռուսաստանը Հայաստանից այս 1.5 տարվա ընթացքում ստացել է իր համար ցանկալի գրեթե ամեն ինչ. «Ռազմաբազայի պայմանագրի երկարաձգում, ամերիկյան կենսալաբորատորիաներում մուտք, Սիրիա ուղարկված հումանիտար առաքելության խումբ։ Այսինքն՝ ինչ ուզել է, այստեղի իշխանություններն ի կատար են ածել։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե այդպես է, ինչո՞ւ չպետք է փոխադարձ վստահելի հարաբերություններ ստեղծվեն։ Ռուսաստանը ունի նման մեթոդոլոգիա՝ պահանջում են մաքսիմումը, ստանում այն, բայց դա չի ենթադրում, որ նրանք հավատարմություն են ցուցաբերելու Հայաստանին։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն արձանագրել է, որ կա դրական դինամիկա, բայց դա ամենևին չի նշանակում, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են»։

Արմեն Բադալյանը հիշեցնում է՝ այժմ Ռուսաստանում են գտնվում ՌԴ քաղաքացի չհանդիսացող ՀՔԾ նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը. նրանց Ռուսաստանը չի հանձնում. «Եթե պաշտպանության նախկին նախարարի հետ կապված կա խնդիր՝ նա ՌԴ քաղաքացի է, ապա այս երկուսի դեպքում նման խնդիր չկա։ Ինչո՞ւ այդ դեպքում Ռուսաստանը չի հանձնում նրանց, չէ՞ որ նրանք գտնվում են հետախուզության մեջ, ՀՀ իշխանությունների ներկայացրած հայտը փաստորեն մերժվել է։ Դեռ չգիտենք, թե ինչպիսին կլինի Լևոն Սարգսյանի ճակատագիրը (Ալրաղացի Լյով-խմբ.)։ Ուրեմն ինչ-որ խնդիր կա։ Չմոռանանք, որ երբ ՌԴ նախագահը եկել էր ԵԱՏՄ նիստին, այստեղ հանդիպեց երկրորդ նախագահի կնոջը, ինչը ես համարում եմ քաղաքական մեսիջ ՀՀ իշխանություններին։ Այսինքն՝ մի բան ասում են, և դա կազմում է ամբողջ պատկերի մի մասը։ Կան որոշակի քայլեր, որոնք Ռուսաստանի իշխանությունը կցանկանար, որ ՀՀ իշխանությունները կատարեին»։

Փորձագետը մասնավորապես նկատի ունի իշխանության բարձր օղակներում, այսպես կոչված, «սորոսականների» հեռացումը և երկրորդ նախագահի դեմ քրեական հետապնդման դադարեցումը. «Դրանից հետո շատ ավելի բարձր նշաձող կլինի հայ-ռուսական հարաբերություններում, բայց ես չեմ կարծում, որ այդ հարցում ՀՀ իշխանությունները զիջումների գնան։Այո՛, Մարիա Զախարովան կարող է խոսել դրական հարաբերությունների մասին, բայց դա չի նշանակում, որ ՌԴ իշխանությունները չեն ցանկանա իրենց դիրքերն ամրապնդել Հայաստանում և այստեղ բերել իրենց համար ավելի կանխատեսելի ղեկավարի։ Այսօր, այո՛, կան բավականին լավ հարաբերություններ, բայց վաղը արդյո՞ք այդպես կլինի։Եթե սորոսականներն իրենց դիրքերն ամրապնդեն պետական կառավարման համակարգում, արդյոք չե՞ն փորձի կամաց-կամաց Հայաստանը թեքել պրոամերիկյան ճամբար։ Որոշ հարցեր դեռ մնում են չպարզված»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում