Բրիտանացի դերասան Քոլին Ֆերթը 22 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից՝ հայտնում է «Hello»ամսագիրը:
«Քոլին և Լիվիա Ֆերթերը ամուսնալուծվել են: Նրանք պահպանում են սերտ բարեկամությանը, նրանց միավորում է երեխաների հանդեպ սերը: Նրանք խնդրում են, որ պահպանվի սեփական կյանքի նկատմամբ նրանց գաղտնիության իրավունքը: Այլ մեկնաբանություններ չեն լինի», – մեջբերել է ամսագիրը ընտանիքի ներկայացուցչի խոսքը:
Երկու տարի առաջ հայտնի դարձավ, որ Լիվիան սիրային կապ է ունեցել իր մանկության ընկերոջ հետ:
Զույգը ունի երկու երեխա: