Tuesday, 14 05 2024
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին

Գեղարքունիքում 17-ամյա տղան սիրած աղջկա եղբորը «սինթեզատոր» գնելու համար ընկերոջ հետ սպանել ու թալանել է համագյուղացի կնոջը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Վահե Գ.-ի և Դավիթ Կ.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Վահեն ու Դավիթը դեռ անչափահաս էին՝ 17 տարեկան:

Նրանց մեղադրանք էր առաջադրված նախնական համաձայնությամբ խմբի կազմում ավազակությամբ զուգորդված սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով: Նրանք արգելանքի տակ են 2016 թվականի փետրվարի 26-ից:

Ըստ դատական ակտի՝ Վահե Գ.-ն ու Դավիթ Կ.-ն նախնական համաձայնության են եկել Շուշանիկ Գ.-ին կյանքից զրկելով՝ նրա գույքը հափշտակելու շուրջ: Կատարվել է դերաբաշխում:

2016 թվականի փետրվարի 23-ին, ժամը 13-ի սահմաններում Վահեն ու Դավիթը հեռուստացույցի մալուխը կարգի բերելու պատրվակով գնացել են Գեղարքունիքի մարզի բնակչուհի, իրենց համագյուղացի Շուշանիկ Գ.-ի տուն, որտեղ՝ տան տանիքում հարձակվել են տանտիրուհու վրա: Վահեն իր հետ նախապես վերցրած պարանը գցել է Շուշանիկի պարանոցին, սկսել է խեղդամահ անել: Դավիթը, լրացնելով Վահեի գործողությունները, տանիքից վերցրել է 54 սմ երկարությամբ մետաղե խողովակ, դիտավորյալ երեք անգամ հարվածել է տուժողի գլխին, ինչի հետևանքով Շուշանիկ Գ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Կինը կորցրել է գիտակցությունն ու ընկել է գետնին: Վահեն ու Դավիթը «գիտակցելով, որ հասել են իրենց ցանկացած հետևանքին», իջել են տանիքից, Շուշանիկ Գ.-ի տնից հափշտակել են շուրջ 300 հազար դրամ արժողությամբ ոսկե շղթա, մարգարտե քարով ոսկե ականջօղեր, ոսկե մատանի: Ավարը վերցնելով՝ նրանք տանից դուրս են եկել ու տեսել, որ Շուշանիկ Գ.-ն իջնում է տանիքից և օգնություն է կանչում: Վահեն, ըստ դատական ակտի, մոտեցել է կնոջը, տան մուտքի դռան մոտից վերցրել է աղյուսե սալիկ ու հարվածել է Շուշանիկի գլխին: Նրան քաշքշելով տարել է տուն, որտեղ անգիտակից կնոջը գցել է ննջասենյակի մուտքի դռան մոտ: Այդտեղ Վահեն, ըստ դատական ակտի, մատներով սեղմել է Շուշանիկի պարանոցը, շնչահեղձ անելու եղանակով սպանել է նրան: Ապա զանգահարել է Շուշանիկի՝ ՌԴ-ում գտնվող հարազատներին ու ասել է, թե Շուշանիկը տանիքում հոսանքահարվելով՝ մահացել է: Դավիթը, ըստ դատական ակտի, հանցագործության գործիքները՝ պարանը, մետաղե խողովակը, աղյուսե սալիկը թաքցրել է տարբեր վայրերում:

Դեպքի հաջորդ օրը տղաները գնացել են տուժողի տուն՝ իբր նրա հիվանդ աղջկան «նայելու», իրականում՝ տուժողի տանը իրադարձություններին հետևելու: Այն, որ Շուշանիկը հոսանքահարվելուց չի մահացել, շուտով պարզվել է, աստիճանաբար ի հայտ է եկել նաև, թե ովքեր են կյանքից զրկել Շուշանիկին: Քննչական փորձարարության ժամանակ Դավիթ Կ.-ն ներկայացրել է, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը…

Գյուղում Վահեին համարել են Շուշանիկի «տան տղան», քանի որ նա հաճախ է եղել այդ տանը, օգնել կամ գումարի դիմաց տարբեր աշխատանքներ է կատարել:

Վահե Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, թե դեպքի օրը՝ 2016 թվականի փետրվարի 23-ին, վերադարձել է աշխատավայրից, ցանկացել է իրենց հեռուստացույցի թվայնացնող սարքը փորձարկել մեկ այլ հեռուստացույցի վրա: Ինքն ու Դավիթն անցել են Շուշանիկի տան մոտով: Վերջինս, իրենց տեսնելով, տուն է հրավիրել՝ խնդրելով նորոգել իր հեռուստացույցը: Ինքը Դավիթի ու Շուշանիկի հետ բարձրացել է տան տանիք, որտեղ փորձել է նորոգել հեռուստացույցի ալեհավաքի մալուխը: Շուշանիկն իրենց մեղադրել է հեռուստացույցը փչացնելու համար, անեծքներ է տվել, ինչից «դրդված»՝ ինքը պարանը գցել է Շուշանիկի պարանոցին, իսկ Դավիթը վերցրել է մետաղե խողովակն ու երեք անգամ հարվածել է Շուշանիկի գլխին և մեջքին: Շուշանիկն ընկել է: Իրենք իջել են տանիքից, մտել են Շուշանիկի տուն, վերջինիս հիվանդ դստերը՝ Իրմային խաբել ու ասել են, թե մայրը տանիքում հոսանքահարվել է, մեկուսիչ ժապավեն է պետք: Իրման գնացել է ժապավեն բերելու: Իրենք այդ ընթացքում տանից դուրս են եկել, տեսել են, որ Շուշանիկը աստիճաններով իջնում է տանիքից: Նրան տեսնելով՝ իրենք վախեցել են, երկուսով փախել են դեպի բակ: Շուշանիկը գոռացել է՝ Իրմա՛, գոռա, թող հարևանները հավաքվեն: Շուշանիկն ինքն էլ է սկսել օգնություն կանչել, բայց նրա ձայնը խզված էր, չէր կարողանում բարձր գոռալ: Նրան հանգստացնելու նպատակով ինքը մոտեցել, փորձել է համոզել, որ նա իրավապահներին չդիմի: Դավիթը չի մոտեցել: Երբ Շուշանիկը ցանկացել է տուն մտնել, ինքը զգացել է՝ եթե նա տուն մտնի, իրավիճակը կփոխվի, նա իրավապահներին կհայտնի, թե ինչ է եղել: Ինքը մուտքի դռան մոտից վերցրել է աղյուսե սալիկն ու դրանով հարվածել է Շուշանիկի գլխին: Վերջինս ընկել է: Ինքը բռնել է նրա կոնքերից ու ձեռքերից, տարել է տուն: Ննջասենյակի մուտքի մոտ Շուշանիկը կորցրել է գիտակցությունը: Ինքն ուժասպառ էր եղել, նրան գցել է հատակին: Շուշանիկի հիվանդ դստերը խաբել է, թե մայրը քնած է, խնդրել է նրա համար ջուր բերել: Իրմայի գնալուց հետո ինքը «աջ ձեռքի բութ մատով ու ցուցամատով կիսալուսնաձև օղ կազմած՝ սեղմել է Շուշանիկի պարանոցը, խեղդամահ է արել նրան», քանի որ վախեցել է, որ ողջ մնալու դեպքում նա կատարվածի մասին կհայտնի իրավապահներին: Մի քանի վայրկյան հետո ձեռքը թողել է, Շուշանիկը խռխռոց է արձակել: Ինքը գնացել է լվացվելու, քանի որ ձեռքերն արյունոտվել էին: Երբ վերադարձել է, Շուշանիկն արդեն մահացած էր:

Վահեն հայտնել է, թե ինքը տանիքում գտնվելու ժամանակ Դավիթին չի սպառնացել, չի պահանջել, որ նա հարվածի, ինքը միայն առաջարկել է, Դավիթն էլ վերցրել է մետաղե խողովակն ու հարվածել է Շուշանիկին… Վահեն ընդունել է, որ իր ու Դավիթի միջև իր ընկերուհու եղբոր համար երաժշտական գործիք գնելու շուրջ խոսակցություն է եղել…

Դավիթ Կ.-ն մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր է ճանաչել, դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, թե 2016 թվականի փետրվարի 19-ին ու 20-ին Վահե Գ.-ն իրեն առաջարկել է գնալ, խեղդամահ անել Շուշանիկենց, նրանց գումարները վերցնել, քանի որ խոստացել է, որ Վարդենիսի մի բնակչից երաժշտական գործիք պիտի գնի ու տա իր ընկերուհու եղբորը… Վահեն, ըստ Դավիթի, խնդրել է օգնել ու իրեն «պադվադիտ» չանել…

Ինքը չի համաձայնել Վահեի առաջարկին, իսկ նա ասել է՝ եթե երաժշտական գործիքը տա ընկերուհու եղբորը, նա գործիքի արժեքը մաս-մաս կվճարի, իրենք գումարը կկիսեն: Բացի այդ՝ Վահեն ասել է, թե բանկային քարտ պիտի ձեռք բերի, որ ընկերուհու եղբայրն ամեն ամիս այդ քարտին 40 հազար դրամ փոխանցի: Նա մտածում էր քարտի վրա հավաքված գումարը բանակում օգտագործել…

Ըստ Դավիթի՝ 2016 թվականի փետրվարի 23-ին իրենք աշխատանքից վերադաձել, գնացել են Վահեի տուն: Վերջինս վերցրել է հեռուստացույցի թվայնացնող սարքն ու ասել է, թե այն տանելու է փորձարկելու: Իրենք հասել են Շուշանիկի տան մոտ: Վերջինս կանգնած էր պատշգամբում: Խոսել են նրա հետ, նա առաջարկել է հեռուստացույցի ալեհավաքի մալուխը նորոգել: Վահեն գործիքներ է պահանջել, իրենք բարձրացել են տանիք: Վահեն կտրել-կպցրել է մալուխը, հետո նորից քանդել է: Երբ Շուշանիկը շրջվել է, Վահեն ծոցից հանել է հակի թելերից հյուսված 4-6 տակ պարան, գցել է Շուշանիկի պարանոցին ու սկսել է խեղդել: Վահեն իրեն ասել է, որ խողովակով խփի Շուշանիկի գլխին: Ինքը չի ցանկացել դա անել: Վահեն պահանջել է, որ ինքը դա անի, սպառնացել է, թե իրեն դանակով կվնասի: Ինքը խողովակը վերցրել ու մի անգամ հարվածել է Շուշանիկի գլխին: Նա ընկել է: Ինքը վախեցել ու իջել է տանիքից, խողովակը նետել է տանը հարակից կիսակառույցի մեջ ու քայլել է դեպի ճանապարհը: Տեսել է, որ Վահեն ու Շուշանիկն իջնում են տանիքից: Վահեն աղյուս է վերցրել ու խփել է Շուշանիկի գլխին, ապա նրան գրկել ու տուն է տարել:

Հետո նա դուրս է եկել ու ասել է, որ խեղդել է Շուշանիկին: Վահեն զանգել է Շուշանիկի հարազատներին ու ասել է, թե Շուշանիկը հոսանքահարվել ու մահացել է: Ինքը դեպքից հետո Վահեի պահանջով թաքցրել է աղյուսը…

Տուժողի իրավահաջորդը՝ Շուշանիկի եղբայրը, հայտնել է, թե Շուշանիկն ուներ ամուսնուց հիշատակ մնացած մարգարտե քարով ոսկե ականջօղեր, ոսկե մատանի ու միջին հաստության ոսկե շղթա, որոնք դեպքից հետո անհետացել են: Տուժողի իրավահաջորդը նշել է նաև, որ նախկինում Վահեն գումարի դիմաց աշխատել էր Շուշանիկի հողամասում…

Դավիթ Կ.-ի մայրը հայտնել է, թե դեպքից հետո որդին եղելէ վախեցած վիճակում, չի ցանկացել խոսել կամ խոսել է կցկտուր, նրա պահվածքը շատ տարօրինակ էր… Ինքը համոզել է, որ նա պատմի ճշմարտությունը, ասել է՝ ոչինչ հնարավոր չէ թաքցնել: Դավիթը պատմել է կատարվածը…

Դավիթի մայրը նշել է՝ Վահեն խաբել, իր որդուն տարել է հանցագործության…

Վահեի ընկերուհու եղբայրը հայտնել է, թե Վահեն սիրահարված լինելով իր քրոջը, համացանցով ծանոթացել ու դիտավորյալ մտերմացել է իր հետ, ասել է, իբր հավանում է իր երաժշտությունը: Վահեն իր ծննդյան օրը եկել է իրենց տուն, իրեն թանկարժեք պլանշետ է նվիրել, ասել է, թե հարուստ ընտանիքից է, իբր՝ թանկարժեք մեքենաներ ունեն, տեխնիկա, 40 հեկտար կարտոֆիլի դաշտեր են մշակում… 2016 թվականի փետրվարի կեսին Վահեն իմացել է, որ ինքը ցանկանում է իր երաժշտական գործիքը վաճառել ու ավելի լավը՝ նոր «Կոռպեա 600» տեսակի «սինթեզատոր» գնել: Նա ասել է, թե այդ գործիքից գտել է՝ մեկը վաճառում է 1200 դոլարով, նա տվել է այդ անձի հեռախոսի համարը: Բայց իր հայրն ասել է, թե այդ գործիքը գնելու գումար չունեն: Երբ ինքն այդ մասին ասել է Վահեին, վերջինս ասել է, թե գումար կտրամադրի: Իրենք համաձայնության են եկել: Նաև խոսել են գործիքը վաճառողի հետ: Սկզբում Վահեն ասել է, թե գումարն իր բարեկամներն են տալու, ինքը հետո մաս-մաս պիտի վերադարձներ այդ գումարը Վահեին: Գործիք վաճառողը զանգել ու ասել է, թե գործիքը կարող են գնել մինչև փետրվարի 25-ը, քանի որ մեկնելու է ՌԴ: Վահեն փետրվարի 24-ին խոստացել է, թե գումարը փետրվարի 27-ին կլինի: Իրենք հասկացել են, որ Վահեի խոստումներում տարօրինակ բաներ կան, հրաժարվել են գործիքը գնելուց…

Քանի որ Վահե Գ.-ն և Դավիթ Կ.-ն հանցավոր արարքի կատարման պահին դեռ 18 տարին չէին բոլորել, անչափահաս էին, ծանր հանցանքի համար նրանք 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկվել չէին կարող:

Դատարանը Վահե Գ.-ին ու Դավիթ Կ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով:

Վահե Գ.-ն ու Դավիթ Կ.-ն դատապարտվել են 10-ական տարի ազատազրկման: Պատժի սկիզբը երկուսի համար էլ՝ 2016 թվականի փետրվարի 26-ից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է մասնակիորեն: Վահե Գ.-ից ու Դավիթ Կ.-ից համապարտության կարգով հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ կբռնագանձվի 1 միլիոն 300 հազար դրամ. 300 հազար դրամը՝ որպես հափշտակված գույքի արժեքի, իսկ 1 միլիոն դրամը՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում:

Վահե Գ.-ից ու Դավիթ Կ.-ից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 906 հազար 840 դրամ՝ որպես կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում