«Միսս Ամերիկա» տիտղոսակիր Նինա Դավուլուրին հանդես է եկել ի պաշտպանություն Փենսիլվանիայի ավագ դպրոցի աշակերտի, ով հրավիրել էր իրեն ուղեկցելու ավարտական երեկոյի ժամանակ: Այս մասին գրում է The Daily Star-ը: Գեղեցկության թագուհին խնդրել է դպրոցի վարչակազմին Պատրիկ Ֆավրսին ներողամտորեն վերաբերվել:
Դավուլուրին նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ իմացել է, որ արարքի համար աշակերտը 3 օրով հեռացվել է պարապմունքներից: Ուսուցիչները համարել են, որ «Միսս Ամերիկային» ավարտական երեկոյի հրավիրելով, երիտասարդը չափազանց համարձակ է գործել և խախտել է դպրոցում սահմանված վարքի կանոնները:
Թե ինչպես են արդյունքում ուսումնական հաստատության ղեկավարությունում արձագանքել մոդելի խոսքերին, չի հստակեցվում: Նա հրաժարվել էր ընդունել հրավերը՝ պատճառաբանելով հագեցած գրաֆիկով:









































