Հայտնի գեղեցկուհի Վիկտորյա Բեքհեմը լուսանկարվել է հատուկ ֆոտոշարքում՝ ամերիկյան Vogue ամսագրի նոր համարի համար, հայտնում է viva.ua-ն:
Ամսագրի մայիսյան համարի էջերին հայտնվել է Բեքհեմի և աֆրիկացի երեխաների մասնակցությամբ յուրահատուկ ֆոտոշարք. լեգենդար լուսանկարիչ Էննի Լեյբովիցը սոցիալական ֆոտոնախագիծ է հեղինակել՝ նվիրված Աֆրիկայում ՁԻԱՀ-ի դեմ պայքարին:
Ֆոտոշարքը Born Free մասշտաբային ակցիայի մաս է, որն իրականացնում է Vogue ամսագիրը՝ դիզայներ մայրիկների և մոդել մայրիկների հետ համատեղ: Բարեգործական ակցիայի հիմնական գաղափարը մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցվելուն վերջ տալն է:
Բացի Vogue-ի համար ֆոտոշարքից՝ հայտնի դիզայներները և մոդելները հագուստի հատուկ հավաքածու են ստեղծել մայրերի և նրանց երեխաների համար:










































