Մերիլ Սթրիփը ստացել է «Մոնտե Քրիստո» ամենամյա մրցանակը՝ ի նշան բազմաթիվ ձեռքբերումների, գրում է korrespondent.net-ը:
Սթրիփին մրցանակ է շնորհել նրա դասընկերը Յելի դպրոցից՝ դերասան Ջո Գրիֆանին, Նյու Յորքում հանդիսավոր ընթրիքի ժամանակ:
«Մոնտե Քրիստո» մրցանակը տրվում է Նյու Յորքի Յուջին Օ Նիլի անվան թատերական կենտրոնի կողմից, որի բեմին դերասանուհին 5 պիես է խաղացել 1975-ին:
«Ես 40 տարի առաջ, երբ այնտեղ 6 շաբաթ եմ անցկացրել, չէի էլ կարող պատկերացնել, նախ, որ թատրոնը նախկինի պես գոյություն կունենա, և որ ես դրան առնչություն կունենամ: Այդ ամենը իսկական հրաշք է»,- ասել է Սթրիփը:









































