Thursday, 11 06 2026
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը

Հրանտ Վարդանյանի կյանքը՝ նրա սիրտը այրած ազգանվեր ուղի էր. Հմայակ Հովհաննիսյան

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հավհաննիսյան ցավակցություն է հայտնել Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ:

«Թեև մեր դժնդակ ժամանակաշրջանը հարուստ է ցավալի կորուստներով, բայց այս կորուստն իսկապես անդառնալի, անլրաց, անփոխարինելի է: Կյանքից հեռացավ եզակի անհատականություն, ով շատ շատերի՝ այդ թվում իմ գիտակցության մեջ ընկալվում էր որպես Հայաստանում քաղաքակիրթ, սոցիալական կողմնորոշումով ձեռնարկատիրության խիզախ ռահվիրա:

Հրանտ Վարդանյանն առաջինն էր, ով տնտեսության ավերակների վրա, համընդհանուր հուսահատության մթնոլորտում կարողացավ հայրենակիցների սրտերում արթնացնել ազգային արտադրության վերականգման և զարգացման հույսը, արդյունավետ քայլեր ձեռնարկեց շուկայական հարաբերությունների նոր պայմաններում հայրենական արդյունաբերության զարգացման ուղղությամբ: Հրանտը նորարար էր, իսկական հայրենասեր այդ բառի ամենաբարձր՝ անապական իմաստով: Ինքնահրկեզվողի կրքոտությամբ նետվում էր ամենաֆանտաստիկ մտահղացումների իրականացման հորձանուտ, գորձնականում ապացուցելով, որ նույնիսկ շրջափակման և ղարաբաղյան կոնֆլիկտի չկարգավորվածության պայմաններում հնարավոր է զարգացնել արտահանմանը նպատակաուղված ազգային արդյունաբերությունը: Հակադրելով 90-ական թվականների բարեփոխիչների զուտ տեսական գիտելիքներին իր վիթխարի կենսափորձն ու հայրենասիրական նվիրումը, Հրանտը գործով ապացուցեց, որ հայրենաբնակ հայության ներկայիս և ապագա սերունդները դատապարտված չեն բավարարվելու ներմուծվող ապրանքների վաճառականների և արտասահմանյան հարուստ զբոսաշրջիկների սպասավորների դերով:

Իր ազգային էությամբ լինելով կոմպրադորական օլիգարխիայի հակոտնյան, Հրանտ Վարդանյանը ստիպված էր հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: Նա էապես տարբերվում էր այն բիզնես-միջավայրից, որի շրջանակներում ստիպված էր գործել: Նա մերժում էր այդ միջավայրի գողական, գիշատչական, հանրային շահերը անտեսող խաղի կանոնները, սակայն ի վիճակի չէր միջավայրին պարտադրել իր համոզմունքներից բխող քաղաքակիրթ գործելակերպը: Դրա համար Հրանտը չուներ անհրաժեշտ քաղաքական հենարան: Տանջվում էր, իրեն պատեպատ էր խփում, ձգտելով ճեղքել երկաթբետոնյա պատնեշները. փորձեց համագործակցել դաշնակցության հետ, մի ժամանակ էլ՝ ձգտում էր ստեղծել նոր կուսակցություն, հորդորում էր ինձ վերադառնալ Ազգային ժողով՝ հայրենական արտադրողների պաշտպանության հարցը խորհրդարանում դառձնելով առանցքային: Տառապում, այրվում էր, որպես վիթխարի կենսափորձ կուտակած, արտադրության կազմակերպիչի մեծագույն տաղանդով օժտված, ազգային տնտեսության զարգացման դեղատոմսերին տիրապետող հայազգի հայրենասեր, ով, սակայն, չուներ սեփական գաղափարները կյանքի կոչելու համար անհրաժեշտ քաղաքական ազդեցություն:

Հրանտ Վարդանյանի կյանքը՝ նրա սիրտը այրած ազգանվեր ուղի էր: Լիովին կիսում էմ իմ բարեկամ Խաչատուր Սուքիասյանի տեսակետն առ այն, որ երկրի իշխանությունների սրբազան պարտքն է արժանավոր հայորդյուն ամենաբարձր մակարդակով մատուցել վերջին երկրային պատիվները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում