Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն արձագանքել է Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ ԱՄՆ Սենատի որոշմանը:
«ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի։ Նրանք ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով՝ վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»-, գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:
ABD Senatosu’nun kararı siyasi bir gösteriden ibarettir. Hukuki bağlayıcılığı ve geçerliliği yoktur.
Tarihi siyasi amaçlar için kullananlar gerçeklerle yüzleşmek istemeyen korkaklardır.— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) December 12, 2019