Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր որոշում է կայացրել չեղյալ համարել Անկախության օրը նախանշված զինվորական շքերթը, որը պետք է տեղի ունենար Կիևում և այլ քաղաքներում: Այս ամենն արվում տնտեսական այս բարդ իրավիճակում «ֆինանսական միջոցները բնակչության սոցիալական վճարումներին ուղղելու անհրաժեշտությամբ»: Այս մասին հաղորդում է УНИАН-ը:
Մայիսի 9-ին արդեն մեկ անգամ շքերթը հետաձգվել էր: Այն ժամանակ դա բացատրվել էր մեկ տարվա ընթացքում երկու շքերթ չանցկացնելու հանգամանքով: Նշվում է, որ Յանուկովիչը հրաժարվել է նաև Ուկրաինայի անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական շքանշանից: