Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կփորձի հաղթել Բարսելոնայի մրցաշարում, որպեսզի վերականգնվի Մոնտե Կարլոյի Մասթերսում ու Ավստրալիայի Բաց առաջնությունում կրած պարտություններից:
«Թենիսում հնարավոր չէ միշտ հաղթել: Պարտությունից հետո միշտ ցանկանում ես վերականգնվել:
Պետք է ջանասիրաբար մարզվել՝ նոր նպատակների հասնելու համար: Հուսով եմ՝ կհաղթահարեմ անհաջող շրջանը՝ հաղթելով Բարսելոնայի մրցաշարում»,- մրցաշարի պաշտոնական կայքը մեջբերում է Նադալի խոսքերը:






































