Թուրք ընդդիմադիր լրագրող Նեջդեթ Սարաչը «Halk TV» հեռուստաընկերության եթերում խոսել է Հայոց ցեղասպանության և Թուրքիայում բնակվող հայերի մասին։
Սարաչը նշել է, որ իր մանկությունն անցել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Քուրթուլուշ թաղամասում, ինչի շնորհիվ նա հայերի խնդիրներին քաջածանոթ է։
«Հայերն իսկապես շատ դժվար իրավիճակում են: Թուրքիայում շատ դժվար է փոքրամասնության ներկայացուցիչ լինելը: Մենք մեր ականջներով ենք լսել և երբեք չենք մոռանա, թե ինչպես է կիրառվում «հայ» բառը»,- նշել է լրագրողը։
Հիշեցնենք, որ Էրդողանը հեռուստաեթերից հայտարարել էր, թե ընդդիմությունը զրպարտում է իրեն՝ վրացի անվանելով և հավելել, որ իր հասցեին ավելի վատ խոսք է հնչել. «նրանք ինձ հայ են անվանել», – բողոքել էր Էրդողանը:
Սարաչը նաև խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար այցելելու կարևորության մասին՝ հավելով, որ Թուրքիայում խուսափում են նմանատիպ թեմաների բարձաձայնելուց՝ մինչև դրսից երեսով չես տալիս: