Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին ֆիլմում կարող են ներգրավվել ռեժիսոր Դենի Բոյլն ու դերասան Լեոնարդո դի Կապրիոն՝ գրում է The Hollywood Reporter-ը:
Առկա տեղեկատվության համաձայն՝ Sony Pictures-ը բանակցություններ է վարում Բոյլի հետ, որն, իր հերթին, իբր նախագիծ է հրավիրել դի Կապրիոյին:
Աղբյուրները ընդգծում են, որ ոչ մի պաշտոնական գործարք դեռևս չի կնքվել:
Ֆիլմի պրոդյուսներից մեկը Սքոթ Ռուդինն է, սցենարի հեղինակը՝ Աարոն Սորկինը: Ֆիլմը հիմնված է Ջոբսի կենսագրության վրա, որի հեղինակն է Ուոլտեր Այզեքսոնը:













































