«Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մեկնաբանել է շրջանառվող լուրերն իր` կատալոնական «Բարսելոնա»-ն գլխավորելու մասին:
««Բարսելոնա»-ի հետ իմ բանակցությունների մասին շրջանառվող լուրերն անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում:
«Զենիթ»-ի հետ պայմանագիր եմ ստորագրել և մտադիր եմ մնալ այստեղ` մինչև համաձայնագրիս ժամկետի ավարտը: Դա է իմ առաջնահերթ խնդիրը»,- ասել է մասնագետը:







































