Հարավային Կորեայի ռազմական աղբյուրները հայտնում են, որ Հյուսիսային Կորեան հավանաբար պատրաստվում է հերթական՝ չորրորդ միջուկային փորձարկումներին:
Սեուլը հայտարարել է հյուսիսկորեական Պունգերի միջուկային հրաձգարանի ակտիվության մասին՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունում աղբյուրի խոսքով՝ միջուկային փորձարկումը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հարավային Կորեա այս շաբաթ կատարելիք այցի հետ:
ԱՄՆ Պետդեպը մարտին Հյուսիսային Կորեայում անցկացված հրթիռային փորձարկումները անվանել է սադրանք ու Փխենյանին կոչ արել զերծ մնալ հետագա սպառնալից գործողություններից:







































