Դանիայի ոստիկանությունը ձեռբակալել է ահաբեկչական հարձակում նախապատրաստող 20 զինյալների՝ լայնածավալ հակաահաբեկչական գործողության ընթացքում, հաղորդում է DR հեռուստառադիոընկերությունը:
Իրավապահ մարմինները տասնյակ վայրեր են խուզարկել երկրի տարածքում: Գործողությանը ներգրավվել են Դանիայի տարբեր քաղաքների մի քանի ոստիկանական բաժանմունքներ:
«Ձերբակալվածներից ոմանց արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել (…), և նրանք շուտով կկանգնեն դատարանի առաջ»,- նշել է Կոպենհագենի ոստիկանության գլխավոր տեսուչ Յորգեն Բերգեն Սկովը: Նա հավելել է, որ հարձակվողները կասկածվում են ահաբեկչական հարձակման համար հրազեն և պայթուցիկ նյութեր ձեռք բերելու փորձի մեջ:
Կոպենհագենի ոստիկանությունը հայտարարել է, որ գրոհայինները կարող են իսլամական խմբավորման մաս լինել: Ենթադրվում է, որ նրանք ծրագրել էին ահաբեկչական հարձակում իրականացնել Դանիայի տարածքում: