Կոլումբիայում և Մեքսիկայում անցկացվում են հիշատակի արարողություններ գրականության Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվան կապակցությամբ: Վերջինս մահացել է անցյալ շաբաթ: Այս մասին գրում է BBC-ն:
Սպասվում է, որ Մեքսիկայի և Կոլումբիայի նախագահները անձամբ ներկա կլինեն Մեխիկոյում անցկացվող սգո արարողությանը, որտեղ Նոբելյան մրցանակակիրն ապրել է ավելի քան 30 տարի:
Իսկ Մարկեսի հայրենիքի՝ կոլումբական Արակատակա քաղաքի բնակիչները կանցկացնեն սեփական հրաժեշտի արարողությունը:






































