Իսրայելը կարող է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնել՝ ստիպելով նրան դադարեցնել միջուկային զենքի ստեղծման աշխատանքները: Այս մասին հայտարարել է դարձել այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը:
«Իսրայելը երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք արտադրել: Եթե ռազմական միջամտությունը վերջին տարբերակն է, ապա մենք պատրաստ ենք գնալ դրան », – ասել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը:
«Իսրայելը հուսահատ ցուցարարները չեն, որոնք «սպանվեցին Այաթոլլահի ռեժիմի կողմից», – հավելել է Կացը:
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իսրայելի աշխարհաքաղաքական հակառակորդին ուղղված դիվանագետի կոշտ հայտարարությունները պատասխան էին Թեհրանից օր առաջ հնչած ռազմատենչ հայտարարություններին:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ավագ ներկայացուցիչներից մեկը՝ Մուրթազ Գորբանին, դեկտեմբերի 9-ին մի շարք նախազգուշացումներ է արել հրեական պետությանը: «Եթե Իսրայելը սխալ թույլ տա՝ նույնիսկ ամենափոքր՝ Իրանի հետ կապված, մենք Լիբանանից Թել Ավիվը հողին կհավասարեցնենք», – սպառնացել է նա: