Ահաբեկիչները կրակել են Հալեպի արևմուտքում գտնվող Մինյան բնակելի թաղամասում, 1 մարդ մահացել է, չորսը վիրավորվել են՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հիվանդանոցի բժիշկ Ջամի Մոնաֆ Շարաբաջին:
«Երեք վիրավորներ ընդունվել են Ջամիայի հիվանդանոց: Մեկը մահացել է․ կրծքավանդակի շրջանում ծանր-կտրած-ծակած վնասվածքներ է ունեցել: Երկու տուժածներ նույնպես ստացել են բեկորային լուրջ վնասվածքներ, նրանք վիրահատվելու են: Հիվանդներից մեկը ծանր վիճակում է, քանի որ բեկորները վնասել են նրա երակները»,- ասել է Շարաբաջին:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ տեղում օգնություն է ցուցաբերվել ևս երկու տուժածի:
Արմատական խմբավորումների զինյալները վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս կրակել են Հալեպի բնակելի տարածքների վրա, ինչի արդյունքում զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք: Պատճառվել են նյութական վնասներ։