Monday, 13 05 2024
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին

ՄԱԿ-ը, դեկտեմբերի 9-ը եւ Հայոց ցեղասպանությունը

Հայ քաղաքական միտքը բոլոր պարտավորություններն ունի դեկտեմբերի 9-ի վրա հատուկ ուշադրություն կենտրոնացնելու համար։ ՄԱԿ-ի օրացույցում դեկտեմբերի 9-ը իբրեւ Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր ամրագրելը պաշտոնական Երեւանի ներկայացուցչության նախաձեռնությունն էր, Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Իրավամբ 100-ամյակի մեր դիվանագիտական ձեռքբերումներից կարեւորագույնը կարելի է համարել դեկտեմբերի 9-ի ամրագրումը ՄԱԿ-ում։ Հայկական դիվանագիտության մարտավարությունը լիարժեք աշխատել էր այս դեպքում։

Փաստորեն, առանց նշելու Հայոց ցեղասպանությունը, բոլոր ցեղասպանություններին ներառելով նաեւ հայոցը, համաշխարհային ոգեկոչման նվիրականացած օրվան է վերածվել դեկտեմբերի 9-ը։

1948 թ․ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին ՄԱԿ-ի համաձայնագրի ընդունման օրն է: Իսկ այս թվականը ուղղակիորեն առնչվում է Ռաֆաէլ Լեմկինի հետ, որ հեղինակն է ցեղասպանություն եզրի։ Լեմկինն իր եզրակերտումը հիմնավորած պահին իբրեւ առաջին օրինակ նշել էր հայերի պարագան։ Պահելով հետեւողականության տրամաբանությունը, ուրեմն ոգեկոչման օրը առաջին հերթին ներառում է Հայոց ցեղասպանությունը՝ Լեմկինի հանգամանքը նկատի ունենալով եւ քաղաքական ընթերցումով՝ Երեւանի կողմից բանաձեւի առաջադրման փաստը։

Հայկական դիվանագիտության մարտավարությունը այնքան լիարժեք է աշխատել, որ բանաձեւի օգտին քվեարկել է նաեւ Թուրքիայի ներկայացուցիչը։ Աւելին, նա ընդառաջ է գնացել Երեւանի նախաձեռնության եւ դարձել բանաձեւի համահեղինակ։

ՄԱԿ-ի կողմից ամրագրված այս օրվա քաղաքական համաշխարհային հնչեղությունը վառ պահելու համար հայ քաղաքական դաշտը Երեւանից մինչեւ տարբեր ցամաքամասեր, ուր հայկական կազմակերպված կյանք գոյություն ունի՝ առաջնային օրակարգ ձեւավորելու հրամայականն է շեշտվում։

Նշելով դեկտեմբերի 9-ը եւ ոգեկոչելով բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը, Հայոց ցեղասպանության միջազգային հնչեղության ապահովման նոր նշաձողեր ապահովելու հավանականությունները բարձրանում են։

Բանաձեւի որդեգրման մարտավարությունը դիվանագիտությունից քարոզչաքաղաքական հարթություն տեղափոխելով կարող է նույնանման դրսեւորումներ ապահովել։ Բոլոր ցեղասպանությունների նշումով շահագրգռված կլինեն իհարկե նախ ցեղասպանության զոհ գնացածները։ Իսկ այս բանաձեւի համահեղինակ պետությունները՝ թվով 85 պատճառ չեն ունենա չմիանալու իրենց համահեղինակած բանաձեւի նշման նախաձեռնություններին։

ՄԱԿ-ում նախաձեռնությունը հայկական էր։ Նույնպես նաեւ նրա հանրահռչակման եւ մանավանդ քարոզչական միջազգային հնչեղության ապահովման համար հայկական կողմից առնված քայլերով համանախաձեռնողների խմբեր կարող են կազմվել։ Այդ բոլոր ձեռնարկներում կհիշվեն բոլոր ցեղասպանություններին զոհ գնացած ժողովուրդները։

Այսպիսով, դեկտեմբերը 9-ը կարող է դառնալ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումները զուտ հայկական նախաձեռնողական սահմաններից դուրս բերելու եւ ոգեկոչումներին միջազգային տարողություն ապահովելու առիթ։ Չէ բացառվում, որ ՄԱԿ-ը ի՛նքը եւս նշի իր իսկ կողմից ամրագրված եւ իր օրացույցում իբրեւ միջազգային օր ձեւակերպված ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրը։

Դեկտեմբերի 9-ը ձեւակերպվել է իբրեւ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»։ Պաշտոնական Երեւանը հետեւողական է Ցեղասպանության միջազգային ճանաչման առաջադրանքի հետապնդման մեջ շեշտելով ճանաչումը իբրեւ կանխարգելում հետագա ցեղասպանական փորձերի հիմնավորումը։

Աշխարհագրական տարբեր միջավայրերում վերջին ժամանակներին արձանագրված ցեղային զտման գործողությունները հետեւանք են ցեղասպանությունների անհետեւանք եւ անպատիժ, անհատույց մնալուն։ Կանխարգելումը իմաստ կունենա ցեղասպանի կողմից ոչ միայն պատասխանատվության ընդունումով, այլ նաեւ հատուցումով։ Դեկտեմբերի 9-ը ուրեմն միջազգային ձեւակերպմամբ իսկ ներառում է հատուցման գաղափարը՝ կանխարգելման անհրաժեշտությունը ընդգծելով։

Ցեղասպանական փորձի կանխարգելման փաստ արձանագրվեց նաեւ Արցախում, երբ հայկական խաղաղ ցույցերին Բաքուն հակադարձեց ջարդարար քաղաքականությամբ։ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, հասնելու համար ապրիլյան պատերազմի ընթացքում գործադրված ռազմական հանցագործությամբ հատկանշված ամենավայրագ դրսեւորումները համոզեցին, որ Բաքուն չի հրաժարվում արցախահայության նկատմամբ ցեղային զտում իրականացնելու իր առաջադրանքից։ Հայկական ինքնապաշտպանությունն էր, եւ ապա արդեն հայկական կանոնավոր բանակը, որ զսպեց-ձախողեց եւ տապալեց Բաքվի կողմից մշակված ցեղասպանական քաղաքականությունը։ Այս հիմնավորումներով էլ ինքնորոշման իրավունքին առընթեր արցախահայության անվտանգության երաշխավորումը շարունակում է գերակա ուղղություն մնալ իբրեւ արցախյան հակամարտության հանգուցալուծման հայկական հայեցակարգային հիմնադրույթ։

Դեկտեմբերի 9-ը առիթ է հայ քաղաքական մտքի համար՝ միջազգային հնչեղություն ապահովելու այս բոլոր առաջադրանքներին։

Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«ԱԶԴԱԿ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում