Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Կալանավորել էին երկու ամսով, տասնհինգ օր էլ ապօրինի պահել են

Հայտնի է, որ երկու ամսից ավելի է, ինչ Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է 2008թ․ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո տարբեր մեղադրանքներով հանիրավի ազատազրկված անձանց արդարացման գործընթաց։ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ևս մի քանի հոգի արդարացվել են։

Այժմ էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացրել է բողոք Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ 2008թ․ կայացված մեղադրական դատավճիռների դեմ։ Նրանք մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրեց մի շարք վճիռներ Մարտի 1-ի գործով, դրանցից մեկը «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործն էր։ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը («Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք»)։

2008թ․ նշված անձանց նկատմամբ կայացված դատավճիռները պաշտպանական խմբի կողմից բողոքարկվել էին ՀՀ վերաքննիչ դատարան, որոնք մերժվել էին՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները։ Մասիս Այվազյանի դեպքում Վճռաբեկ դատարան նաև բողոք էր ներկայացվել, որը, սակայն, վերադարձվել էր՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշում է, որ 2008թ․ ինքն ազատազրկվել և անազատության մեջ է անցկացրել 110 օր։

«Ինձ կալանավորել էին երկու ամիս ժամկետով, ժամկետը լրանալուց հետո 15 օր պահել են ապօրինի։ Ինձ առաջադրված մեղադրանքով բռնության ենթարկված անձ չկար։ Այդ պատճառով էլ այդ գործը ես շահել եմ ՄԻԵԴ-ում։ Հիմա գլխավոր դատախազը դիմել է գործը բեկանելու և արդարացնելու համար»,- ասաց Մասիս Այվազյանը։ Նա հավելում է, որ Մարտի 1-ի գործերը շինծու գործեր են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում