Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ առաջին խաղի նախօրեին Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ իր թիմը չի կարող համարվել այդ հանդիպման ֆավորիտը:
«Բազմիցս լինելով «Սանտիագո Բեռնաբեո»-ում և´ որպես խաղացող, և´ որպես մարզիչ, երբևիցե այնտեղ ինձ ֆավորիտ չեմ զգացել: Ես խորին հարգանք եմ տածում «Ռեալ»-ի նկատմամբ:
Իհարկե, Քրիշտիանու Ռոնալդուն դուրս կգա խաղադաշտ: Բարձրակարգ ֆուտբոլիստները միշտ այդպես են անում, եթե փոքր-ինչ հնարավորություն են ունենում: Ամեն դեպքում, «Ռեալ»-ն այն թիմն է, որ կախում չունի մեկ ֆուտբոլիստից»,- ասել է Գվարդիոլան:







































