ԱՄՆ կոնգրեսի սենատի արտաքին հարցերով կոմիտեի ներկայացուցիչները կիրակի օրը՝ ապրիլի 20-ին, առաջարկել են պատժամիջոցներ սահմանել ռուսական բանկերի և էներգետիկ ընկերությունների դեմ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հանրապետական Բոբ Քորքերը NBC հեռուստաալիքի եթերով հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չսկսի Ուկրաինայի սահմանից իր զորքերի դուրսբերումը, ապա ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ սահմանի ռուսական այնպիսի էներգետիկ ձեռնարկությունների դեմ, ինչպիսին է «Գազպրոմ»-ը:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է հարվածենք նաև խոշոր բանկերին: Չեմ կարծում, թե Պուտինն իսկապես հավատում է, որ մենք ունակ ենք նրանց պատժել այդ կերպ»,- ասել է նա:
Իր հերթին դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին պաշտպանել է այդ գաղափարը:











































