Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Արսենալ»-ն այսօր 3:0 հաշվով առավելության է հասել «Հալ Սիթի»-ի նկատմամբ:
Այդ մրցավեճը նշանավորվել է ոչ միայն լոնդոնյան ակումբի վաստակած երեք միավորով, այլև` ոչ այդքան հաճելի միջադեպով, որն առնչվում է «զինագործներ»-ի կիսապաշտպան Միկել Արտետային:
Իսպանացի ֆուտբոլիստը, առաջին խաղակեսում գրանցված խաղային դրվագներից մեկում բախվելով «Հալ Սիթի»-ի խաղացող Ջորջ Բոյդի հետ, ստիպված էր թանկ վճարել` զրկվելով ատամներից մեկից:









































