ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի պաշտպան Անի Ալավերդյանը պնդում է, որ Արա Պապյանը որևէ ապացույցի չի տիրապետում, որը կարող է դատարան ներկայացնել:
Դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի գործով դատական նիստը: