Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ վերսկսվում է ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը:
«Նորմա՞լ է գյուղատնտեսության ոլորտում կես տոկոս աճ ունենալը»,- ֆինանսների նախարարին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Մենք էլի մենակ փողի մասին ենք խոսում. այդ գումարները պետք է իրենց նպատակին ծառայեն»:
«Ձեր պատասխանը պետք է լիներ՝ ինչ անել, որ փողը ծառայի նպատակին»,- հակադարձեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: