Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանը կայացրել է Հայաստանի երեք քաղաքացիների դատավճիռը, որոնք Վրաստանում զբաղված էին կեղծ պլաստիկ քարտերի միջոցով մեքենայությամբ։
Դատարանը դրա համար Արմեն Սարգսյանին, Հովհաննես Հովհաննիսյանին և Կարեն Կարապետյանին դատապարտել է 6-ական տարի ազատազրկման։
Նշվում է, որ նրանք ձեռք էին բերել օտար բանկերի 18 կեղծ բանկային քարտեր և 2011 թվականի հունվարի 25-ին ժամանել էին Վրաստան, ուր և այդ կեղծ քարտերը գործածել էին Թբիլիսիի տարբեր էլետրատեխնիկայի խանութներում։









































