Մեծ Բրիտանիայի Շրոփշիր կոմսության չարագործները սկսել են հեռուստացույց ունեցող անօդաչու սարքեր օգտագործել՝ ապօրինի մարիխուանա աճեցնողներից միջոցներ շորթելու համար. չէ՞ որ վերջիններս, միևնույն է, ոստիկանություն չեն դիմի: Այս մասին գրում է The Indenpendent-ը:
Բանն այն է, որ ֆերմերներին հատուկ լուսավորություն է անհրաժեշտ, որպեսզի ցողունները աճեն: Լուսատուները մեծ քանակությամբ ջերմություն են տալիս, ինչն էլ հեշտ է հայտնաբերել հեռուստացույցի օգնությամբ:
Նշվում է, որ երբ անօդաչուների օգնությամբ գտնում են մարիխուանայի ֆերման՝ կա՛մ այն կողոպտում են, կա՛մ սեփականատիրոջ վրա «հարկ» դնում:










































