Բրազիլիայի հավաքականի և «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը Մադրիդի «Ռեալ»-ի հետ համաձայնեցրել է իր անհատական պայմանագրի մանրամասները: Այս մասին հաղորդում է AS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 19-ամյա բրազիլացին «Արքայական» ակումբի հետ կկնքի 6 տարվա պայամանագիր և կստանա տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ: Նշենք, որ Նեյմարի համար «Ռեալ»-ը «Սանթոս»-ին կվճարի 45 մլն եվրո:







































